ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ
15:55 - 22 ապրիլի, 2024

ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ

Տավուշի մարզում առերեւույթ խուլիգանության առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննության առարկա է նաեւ Բագրատաշեն տանող ճանապարհին «Երկրապահ կամավորական միության» մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ ԵԿՄ պարբերանշանով մի ավտոմեքենա վարում է ճանապարհը փակած եւ պատնեշ կազմած ցուցարարների ուղղությամբ։ Չնայած ոստիկանների ներկայությանը՝ կողմերի միջեւ սկսվել էին բախումներ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ այսօր տարածած հաղորդագրության՝ Տավուշի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերեւույթ խուլիգանական արարքներ կատարելու առթիվ ձերբակալվել են «Մարտական եղբայրության» 7 անդամներ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Մեր զրույցում Աբրահամյանը նշեց, որ ձերբակալված անձանց շրջանակը հաղորդագրության մեջ նշված է, մնացածի գործողությունները եւս քննության առարկա են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել