Երևանում շինարարությունները շատ փնթի են կազմակերպված. կառուցապատողները զգուշացվել են. քաղաքապետ |1lurer.am|
15:00 - 12 փետրվարի, 2021

Երևանում շինարարությունները շատ փնթի են կազմակերպված. կառուցապատողները զգուշացվել են. քաղաքապետ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվեց շրջակա միջավայրի վրա շինարարակական աշխատանքների ազդեցության նվազեցմանն առնչվող նախագիծ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն ասաց, որ շինարարության հետևանքով շատ հաճախ վնասվում են ծառերը, թփերը: Նախագծով սահմանվում են դրանք պաշտպանելու միջոցառումներ: 

Հարցի շրջանակում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Երևանում շինարարությունները շատ փնթի են կազմակերպված, մինչդեռ շինաշխատանքները պետք է նվազագույն վնաս հասցնեն տրանսպորտին և հետիոտնին, մաքուր արվեն:

«Պետք է մենք էլ, կառուցապատողն էլ հետևենք դրան: Շինհրապարակից դուրս գալիս տեխնիկայի անվանդողերը պետք է մաքրվեն, այսօր դա չի արվում: Խիստ հանձնարարական եմ տվել՝ զգուշացնել կառուցապատողներին, որից հետո կսկսենք տուգանել, քանի որ անընդհատ չենք կարող մաքրել փողոցները»,- ասաց Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել