Կիրակի օրերին «կարմիր գծերում» կայանելը կլինի անվճար
15:01 - 07 փետրվարի, 2024

Կիրակի օրերին «կարմիր գծերում» կայանելը կլինի անվճար

Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում։

Նման առաջարկով հանդես էր եղել «Հանրային ձայն» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց՝ հաշվի են առել այն հանգամանքը, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել