tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը` քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
«Չնայած միջազգային կառույցների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որոշումներին, հակամարտությունը լուծում չի գտնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
comment.count (0)