ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն երեկ ուշ երեկոյան այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ։ Արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում տեղի ունեցած հավաքին մասնակցող երեխաներ։ [ՀՀ ՄԻՊ]
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպայի, շարքային կազմի մի շարք պայմանագրային զինծառայողների մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից: ՔԿ-ն հրապարակել է զինծառայողների ուղերձը։
Տարածված տեղեկությունը, թե Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով»,- նշել են գրասենյակից։ |armenpress.am|
ՀՀ ՆԳՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։ |armenpress.am|
Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից իրեն Ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: ՄԻՊ-ը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։ [ՄԻՊ գրասենյակ]
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ հաջակցություն տավուշցիների։ Նրանք պաստառներ են փակցնում ԱԺ դարպասին՝ վանկարկելով «Երկրի տեր, բռունցքդ վեր, բռունցքդ վեր», «Տավուշը իմ տունն է, հաջորդը քո տունն է» եւ ԱԺ-ից պահանջելով անվստահություն հայտնել գործող կառավարությանը։
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ «Իսպիրյանը չի կարող լքել Հայաստանը, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ |factor.am|
17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ [ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն] |hetq.am|
Ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ կառավարություն]
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում:
ՆԳՆ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ. հայտարարություն
Այսօր 18:04Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց
Այսօր 17:54Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային |armenpress.am|
Այսօր 17:49Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|
Այսօր 17:43«Ոտքի, քանի քեզ էլ չեն հանձնել». կանայք բողոքի լուռ ակցիա են անում Երևանում |arm.sputniknews.ru|
Այսօր 17:03ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց
Այսօր 15:59Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Այսօր 15:45Հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ․ Ազնավուրի հրապարակում ընթանում է հանրահավաք
Այսօր 15:33Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ |armenpress.am|
Այսօր 14:25Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ
Այսօր 14:21ՆԳՆ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ. հայտարարություն

Այսօր 14:21