Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան |tert.am|
14:29 - 11 մայիսի, 2021

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան |tert.am|

tert.am: Հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները ևս համապատասխանում են այդ նորմերին:

Այս մասին այսօր այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է apa.az-ը:

«Այդ հայ զինծառայողների հետ վերաբերվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները նույնպես համապատասխանում են այդ նորմերին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց»,- ասել է Բայրամովը:

Իր խոսքում պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանը շատ հաճախ Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցումներ է տեսնում և, որ հայկական կողմի նման պահվածքն ավելորդ բեռ է գործընթացի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել