«Իմ քայլը» դաշինքը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ |tert.am|
14:11 - 05 մայիսի, 2021

«Իմ քայլը» դաշինքը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ |tert.am|

tert.am: Նա նշեց, որ կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը: «Այն հետպատերազմյա Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետև գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը», - ասաց նա և նշեց, որ կորիզը Սյունիքի համայնքապետերն են։

«Ես կարծում եմ, որ լավ աշխատանքի արդյունքում մենք լուրջ շանսեր կունենանք։ Ես ամուր եմ զգում այդ կուսակցությունում, որովհետև  այդտեղ մարդիկ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլ նաև պատերազմի ժամանակ են ցույց տվել, թե ովքեր են իրենք, ինչպես են սիրում իրենց երկիրը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցին, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Աննա Գրիգորյանը նշեց, որ միասին են որոշելու՝ շարունակեն քաղաքական ուղին միասի՞ն, թե դաշինքով, և հիմա կոնսուլտացիաներ են ընթանում։

«Նոյեմբերի իննից հետո մեր հանրությունը չի կարող քննարկել՝ նախկին, ներկա, պետք է քննարկել՝ ովքեր կարող են այս երկիրը հանել այս վիճակից»,–ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել