Բելառուսը Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի |tert.am|
13:18 - 20 ապրիլի, 2021

Բելառուսը Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի |tert.am|

tert.am: Բելառուսը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի: Այս մասին տեղեկացնում է ont.by կայքը:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով` նախորդ շաբաթ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Խոսքը ամբողջ ենթակառուցվածքի վերականգնման մասին է. կհայտնվեն ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ սոցիալական հաստատություններ (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ): Այժմ քննարկվում են համալիր զարգացման մանրամասները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել