Ադրբեջանի և Թուրքիայի կապի զորքերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |tert.am|
15:18 - 04 ապրիլի, 2021

Ադրբեջանի և Թուրքիայի կապի զորքերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

«Ալիևի հաստատած ծրագրին համապատասխան ՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին»,-հայտնել են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Զորավարժությունների ընթացքում ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրեր, որտեղ նրանք կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:

«Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունենալու ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: Զորավարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը»,-հստակեցրել են Ադրբեջանի ՊՆ-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել