Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս հարձակվել է հոսպիտալների եւ բժշկական բրիգադների վրա. Սահակ Օհանյան
 |news.am|
15:15 - 28 մարտի, 2021

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս հարձակվել է հոսպիտալների եւ բժշկական բրիգադների վրա. Սահակ Օհանյան |news.am|

news.am: Պատերազմի ընթացքում զոհվել է 15 ռազմական բժիշկ եւ 1 կամավոր բժիշկ, 60 ֆելդշեր եւ սանինստրուկտոր: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը բազմիցս հարձակվել է հոսպիտալների եւ բժշկական բրիգադների, ավտոմեքենաների վրա: Կան տեսաապացույցներ: «Այդ ամենը վկայում է, որ հակառակորդը բազմիցս խախտել է պատերազմի ընդունված նորմերը, գրված եւ չգրված կանոնները, Ժնեւի կոնվենցիաները»,-ընդգծել է Սահակ Օհանյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել