armenpress.am: Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է  Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սույն որոշումը վերջանական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:  ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալել):