ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Ռ․ Քոչարյանին, ճանաչել է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող
17:53 - 26 մարտի, 2021

ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Ռ․ Քոչարյանին, ճանաչել է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող

Քիչ առաջ հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ ՍԴ-ն ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, ճանաչել է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր։

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ հատուկ կարծիք ունի։

Հիշեցնենք, որ 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցել է Հայաստանի սահմանադրական դատարանը: Ավելի վաղ նույն հարցի շուրջ իր խորհրդատվական կարծիքն էր հրապարակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Վենետիկի հանձնաժողովի պատասխանի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել