Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը
16:05 - 05 մարտի, 2021

Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնել է հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ Այս մասին հայտնեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտիինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնից:

Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր  դեռևս 2020 թվականին, սակայն Covid-19-ով պայմանավորված պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։ 

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել