Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են․ Աբու Դաբիի ցուցահանդեսում մեր տաղավարը լավագույններից է․ Հակոբ Արշակյան |hetq.am|
13:01 - 25 փետրվարի, 2021

Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են․ Աբու Դաբիի ցուցահանդեսում մեր տաղավարը լավագույններից է․ Հակոբ Արշակյան |hetq.am|

hetq.am: IDEX-2021 ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով 14 հայկական ընկերություններ են մասնակցում։ Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 

«Մեր տաղավարը, կարող եմ ասել, լավագույններից է։ Եվ դա ոչ միայն մեր գնահատականն է։ Այո՛, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են։ Որոշ ցուցանմուշների մեծ մասով խնդիր ենք ունեցել։ Տարբեր պատճառներ են եղել։ Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք եղել են պրոֆեսիոնալ բացթողումներ, թե եղել են դիտավորություններ»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի էր ունենում IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցում էր դատարկ տաղավարով։ 

Հակոբ Արշակյանը նաև հայտնեց, որ այժմ մեծ աշխատանք է տարվում, որպեսզի մարտի վերջին Հայաստանում կայանալիք ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն լինի։ Ըստ նախարարի՝ գործընկերների մոտ ցուցահանդեսին մասնակցելու խանդավառություն և պատրաստակամություն կա։

Նշենք, որ Կառավարության այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում, վարչապետը Փաշինյանը հայտնեց, որ Աբու Դաբիի ցուցահանդեսի հետ կապված նշանակել է ծառայողական քննություն, մեղավորները պատասխանատվության կկանչվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել