Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին  
 |tert.am|
19:17 - 03 փետրվարի, 2021

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին |tert.am|

tert.am: Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

Հաղորդվում է նաև, որ փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի  ներկայացուցիչները:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել