Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել

 |armenpress.am|
21:57 - 01 փետրվարի, 2021

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել |armenpress.am|

armenpress.am: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող՝ ձերբակալված ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ազատ է արձակվել: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր և տրամադրել հումանիտար օգնություն: Վերջին օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 96 անձ: 2020 թվականի նոյեմբերի 14-ից սկսած, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 51 հազար 947 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել