Նորքի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանն ընդդեմ ԱԱԾ-ի և ոստիկանության հայց է ներկայացրել դատարան |hetq.am|
16:01 - 26 հունվարի, 2021

Նորքի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանն ընդդեմ ԱԱԾ-ի և ոստիկանության հայց է ներկայացրել դատարան |hetq.am|

hetq.am: «Նորքի զինված խումբ» անունը ստացած գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը վարչական հայց է ներկայացրել դատարան, որով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 2015 թվականին ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից իր անձնական տվյալները տեսանյութի միջոցով հրապարակելը։ Այս մասին ասաց Վարդանյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Արթուր Վարդանյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են»։ Վերը նշված դեպքի առթիվ հաղորդագրությանը զուգահեռ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը նաև տեսանյութեր են հրապարակել, որոնք տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել