tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել են վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել որոշ «գաղտնիքների առարկա», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:
comment.count (0)