48 սփյուռքահայ մասնագետ արդեն աշխատում է Հայաստանի պետական համակարգում
19:42 - 12 հունվարի, 2021

48 սփյուռքահայ մասնագետ արդեն աշխատում է Հայաստանի պետական համակարգում

Սփյուռքից Հայաստան են ժամանել 3 նոր բարձրակարգ մասնագետներ, ովքեր սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի շրջանակում այսօր միացան ՀՀ Կառավարության աշխատանքներին՝ հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:  

Նրանք են՝ Շիլա Փայլանը՝ Կանադայից, Զավեն Այվազյանը՝ Ռուսաստանից և Անահիտ Միքայելյանը՝ Կիպրոսից: Այժմ արդեն 48 սփյուռքահայ մասնագետներ «իԳործ»-ի շրջանակում աշխատում են պետական համակարգի 19 տարբեր մարմիններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել