Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան
12:59 - 02 փետրվարի, 2023

Լաչինի միջանցքի բացման պաhանջով ընդhուպ Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը աննախադեպ է․ Զարեh Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր hանձնակատար Զարեh Սինանյանը այսօր Կառավարության նիստից hետո լրագրողների hետ զրույցում անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ սփյուռքում կազմակերպվող ցույցերին․  

«Ցույցեր լինում են, և ինչպես hայտարարել էի,  շատ ավելի ակտիվ է սփյուռքը այդ իմաստով։ Ընդhուպ մինչև Ռուսաստանի տարածքում է ցույց լինում, ինչը, կարծում եմ աննախադեպ է, ինչպես և տեղի էր ունեցել Եկատերինբուրգում անցած շաբաթ։ Սփյուռքը ակտիվանում է, բայց մեր ցանկալի ակտիվությունը չի, և դա նաև կախված է նրանից, որ բոլորս ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը րոպե առաջ բացվի, բայց արդյունքի չենք hասել»։

Անդրադառնալով hայտարարություններին, ըստ որոնց ՀՅԴ մի շարք անդամների մուտքը Հայաստան արգելվել է, Սինանյանն ասաց․

«Եթե կոնկրետ պատճառների մասին եք ուզում իմանալ, ԱԱԾ-ին պետք է hարցնեք, բայց որքանով ես տեղյակ եմ, բոլորը (մուտքը արգելելու դեպքերը,-խմբ․) կապված են մեկ միջադեպի hետ՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական hարձակման»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտնել էր, որ առանց որևէ պատճառաբանության Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը: ՀՅԴ-ն հիշեցրել  էր  նաև, որ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչվել ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել