Աղդամում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը․ Թուրքիայի ՊՆ
 |razm.info|
13:51 - 18 դեկտեմբերի, 2020

Աղդամում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը․ Թուրքիայի ՊՆ |razm.info|

razm.info: Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը Աղդամում է լինելու, կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Դրանց հետևում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը։

Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է թուրքական «Աքշամ» թերթը։ Թուրքական անձնակազմն, ըստ Աքարի, նաև տեղում վարժանքներ է իրականացնում և ականազերծման աշխատանքներ անում։

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել էր Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել