Էրդողանն առաջարկել է վեց երկրների հարթակ ստեղծել Հարավային Կովկասում
 |1lurer.am|
20:12 - 10 դեկտեմբերի, 2020

Էրդողանն առաջարկել է վեց երկրների հարթակ ստեղծել Հարավային Կովկասում |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում միջպետական համագործակցության նպատակով կարելի է ստեղծել «վեց երկրների հարթակ»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ այս հարցը բարձրացվել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել են վեց երկրների հարթակի ստեղծման հավանականության մասին, որում կընդգրկվեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, և, ցանկության դեպքում, նաև Հայաստանը: Ըստ Էրդողանի՝ դա կլիներ տարածաշրջանի զարգացման համար լավ գործակցություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել