Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը
 |tert.am|
21:49 - 02 դեկտեմբերի, 2020

Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել