ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Արցախում մարտական գործողություններից հետո իրականացվող դիվանագիտական աշխատանքների և առհասարակ հակամարտությունում Թուրքիայի դերի մասին։ 

 
«Մենք  զինադադարի պայմանների կատարումը վերահսկելու համար եռակողմ համաձայնագրի 5-րդ կետով ամրագրված Համատեղ կենտրոն հիմնելու նպատակով նոյեմբերի 11-ին Ռուսաստանի հետ առանձին հուշագիր ստորագրեցինք: Հավատում ենք, որ այս պայմանագիրը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով շահավետ է լինելու ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ նույնիսկ Հայաստանի համար»-ասել է Չավուշօղլուն։
 
Չավուշօղլուն պնդել է, որ տարածաշրջանում «խաղաղության ու կայունության ճանապարհը Թուրքիայով է անցնում» և Անկարան կշարունակի սատարել Ադրբեջանին: