tert.am: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը կարող է տարածաշրջանում համապարփակ կարգավորման քայլ դառնալ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տարածված հայտարարության մեջ։
«Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որը ստորագրվել է երեքշաբթի Հայաստանի և Ադրբեջանի կողմից, կօգնի կանխել հետագա մարդկային կորուստները և, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», - նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)