Ալիևն ասել է, որ Բաքուն դեմ չէ ԼՂ-ում խաղաղապահների ներգրավմանը
16:33 - 22 հոկտեմբերի, 2020

Ալիևն ասել է, որ Բաքուն դեմ չէ ԼՂ-ում խաղաղապահների ներգրավմանը

Ադրբեջանը չի բացառում միջազգային դիտորդներին կամ խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ներմուծելու հնարավորությունը, բայց կառաջարկի իր սեփական պայմանները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։

«Մենք դա չենք բացառում։ Բայց, անշուշտ, երբ ժամանակը գա, մենք մեր պայմանները կառաջարկենք», - ասել է Ալիևը։

Նա նշել է, որ միջազգային դիտորդների կամ խաղաղապահ ուժերի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մաս է կազմում։

«Բայց սա վերջին կետն է, վերջին հարցերից մեկը, որը պետք է ուղղել կողմերին,  և, իհարկե, երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, պետք է համաձայնության գան դիտորդների կամ խաղաղապահների կազմի վերաբերյալ: Այդ պատճառով բանակցությունների ընթացքում մենք լրջորեն չենք քննարկել այս հարցը»,- շեշտել է նա։

Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները իրենց անունից առաջարկներ կներկայացնեն այդ դիտորդների կազմի, թվի վերաբերյալ, թե երբ և որտեղ կուղարկվեն: Բայց վերջին խոսքը Ադրբեջանինն է, նշել է նախագահը։ 

«Պարզ է, որ երբ մենք խոսում ենք այս մասին, մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքի մասին։ Սա Հայաստանի տարածքը չէ։ Այնպես որ, իհարկե, վերջին խոսքը Ադրբեջանինը պետք է լինի»,- ասել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել