Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը |armenpress.am|
16:36 - 10 հոկտեմբերի, 2020

Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնագիրը։ Հուսով ենք, որ բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արագ կսկսվեն»,- նշում են Ավստրիայի ԱԳՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել