«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ». ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը ԼՂ-ում |tert.am|
14:10 - 10 հոկտեմբերի, 2020

«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ». ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը ԼՂ-ում |tert.am|

tert.am: ԵԱՀԿ նախագահ Էդի Ռաման ողջունել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի հաստատումը:

Նա այս մասին գրել է իր թվիթերյան էջում:

«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ»,- ասել է նա՝ կարևորելով թե՛ ցամաքային, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդած գործընթացքում կայունությունն: 

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել