Արցախի գյուղնախարարությունը կոչ է անում համալրել թափուր աշխատատեղերը հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում
12:28 - 28 սեպտեմբերի, 2020

Արցախի գյուղնախարարությունը կոչ է անում համալրել թափուր աշխատատեղերը հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին համալրել թափուր աշխատատեղերը հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում։
 
«Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է: 
 
Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:
Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:
 
Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39»,-նշված է Արցախի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել