tert.am:  Եթե չի բանակցում, ուրեմն՝ գոյություն չունեն․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ գոյություն չունեն, տապալված են:

Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում, Տոնոյանն ասաց. «Հիմա ինքն իրեն չի մեղադրելու իրականության մեջ. ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերդառնալ բանակցություններին, և թե ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանն ասաց. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն  հաղթանակներ ենք ունենալու»: