«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է ԼՂ հակամարտության կարգավորումը». Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին |tert.am|
17:57 - 02 սեպտեմբերի, 2020

«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է ԼՂ հակամարտության կարգավորումը». Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Քոչարյանի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակին:

«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է հակամարտության կարգավորումը: Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի գոյության իրավական հիմքերն են: ԽՍՀՄ-ում ինքնավար հանրապետությունները իրավունք ունեին հանրաքվեի միջոցով որոշելու իրենց ճակատագիրը: Եվ երրորդ՝ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե 30 տարվա փաստացի գոյությունն է, որը պաշտոնական Բաքուն փորձում է հերքել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումներին:

«Երևի չարժեր չափազանցնել այդ բախման մասշտաբները, եթե չլիներ մշտական սպառնալիք, որ ցանկացած նմանատիպ բախում կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Օբյեկտիվորեն նման սպառնալիք կա միշտ: Շփման գծի ամբողջ երկայնքով: Դրանով էլ բացատրվում է Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արագ արձագանքը` մարել հիմա, որպեսզի ավելի մեծ հրդեհ չբռնկվի մեկ կամ երկու շաբաթից: Իսկ ինքն իրենով հակամարտության այս մասշտաբը մեծ չէր, նույնիսկ անհամեմատելի է 2016 թվականի դեպքերի հետ: Ամեն դեպքում զոհեր են եղել: Սակայն պատերազմի վերսկսման հավանականությունը մշտապես կա: Եվ հենց դրանով է բացատրվում և՛ ԶԼՄ-ների, և՛ համանախագահների, և՛ ընդհանրապես միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքն այն ամենին, ինչ կատարվում է այդ շփման գծում»,-ասել է նա: 

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել