armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշեց Պողոսյանը։
Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների աշխատանքից ազատվել է նաև փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին առաջարկություն նախագահը վարչապետից չի ստացել:
comment.count (0)