ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը`
«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D), հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարությունում ասված է․

«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լրջությունը՝ կոչ ենք անում Եվրոպական միությանը թիրախավորված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար»:

Հայտարարությանն ամբողջությամբ ծանոթացեք հետևյալ հղումով։