21։56- Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ օգոստոսի 10-ից պատվաստանյութ կսկսեն մատակարարել մարզեր, բազմաթիվ բնակիչներ կարող են պատվաստվել արդեն հոկտեմբերին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատում են 17 գիտական կազմակերպություններ: |tert.am|

 

20։47- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 279 նոր դեպք է արձանագրվել, 592 մարդ առողջացել է, 6 քաղաքացի մահացել է: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32.157 է, 26.474 մարդ առողջացել է, 454 մահ է արձանագրվել: |factor.am|

 

16։52- Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 795 հազարը, մահացածներինը՝ 683 հազարը, ապաքինվել է ավելի քան 11 միլիոն 186 հազար մարդ:

  • Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 707 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 156 հազար 772 է: 
  • Թե՛ ընդհանուր ցուցանիշով, թե՛ մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 666 հազար 298-ի, մահերինը՝ 92 հազար 568-ի:
  • Երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 701 հազար 532, մահերինը՝ 36 հազար 587: 

 

16։247- Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Ատեղծվել է Ավստրալիայում և ներկա պահին անցնում է լաբորատոր փորձարկումների առաջին փուլը: Պատվաստումն իրականացվել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի Պատվաստանյութերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում: Առաջինը պատվաստանյութը ստացել է կենտրոնի տնօրենը։ |armenpress.am|

 

16։06- Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 955-ով։ Ընդհանուր առմամբ՝ երկրում հայտնաբերվել է վարակի 209,653 դեպք, մահացել է 9,148 պացիենտ, ապաքինվել՝ 192 հազարը։ |aysor.am|

 

15։58- Վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5,462 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը երկրում հասել է 845,443-ի: Մինչ օրս գրանցված մահերի թիվը 14․058 է, որից 95-ը՝ վերջին մեկ օրում։ 646,524 քաղաքացի արդեն ապաքինվել է։ |factor.am|

 

15։54- Անցած օրվա ընթացքում Մեքսիկայում կորոնավիրուս է հայտնաբերվել 8,458 մարդու մոտ, մահացել է 688 մարդ։ Դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 424,637-ի: |aysor.am|

 

15։15- ՌԴ առողջապահության նախարարը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել բուժաշխատողներից և ուսուցիչներից: Ըստ նրա՝ զանգվածային պատվաստումները Ռուսաստանում նախատեսում են սկսել հոկտեմբերից: |armenpress.am|

 

15։03- Թարմացվել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են ԵՄ տարածք մուտք գործել: Հայաստանը ցանկում ներառված չէ։ ԵՄ «կանաչ գոտու» երկրների ցանկում տարածաշրջանից ընդգրկված է միայն Վրաստանը։ |factor.am|

 

14։41- Վիետնամը հուլիսի 31-ին արձանագրել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը։ Երկրում համավարակի սկզբից արձանագրվել է ընդամենը 558 դեպք: Վիետնամը նախքան դեպքերի հայտնաբերումը փակել էր իր սահմանները ժամանողների համար՝ բացառությամբ իր քաղաքացիների: |armenpress.am|

 

13։55- Մոնտենեգրոյում, որտեղ մայիսի 5-ից հունիսի 14-ը կորոնավիրուսի նոր դեպք չէր հայտնաբերվել, հունիսի 14-ից օրական դեպքերը շարունակաբար աճում են։ Ռեկորդային՝ 539 նոր դեպք է գրանցվել հենց հուլիսի 14-ին։ Այժմ երկրում COVID-19-ի 3,073 հաստատված դեպք կա, որից 2,020-ը՝ փաստացի բուժվող։ Գրանցված մահերի թիվը 48 է։ Մինչ օրս ապաքինվել է 1,005 քաղաքացի։ |factor.am|

 

12։44- ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքները տասնամյակներ շարունակ զգացվելու են։ Նա նշել է, որ համավարակն առողջապահության ոլորտում այնպիսի մի ճգնաժամ է, որը հարյուրամյակը մեկ է տեղի ունենում։ |tert.am|

 

12։10- ՌԴ-ն դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Մեկնաբանելով մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը բացելու հարցը՝ երկրի փոխվարչապետը հայտնել է, որ թռիչքները կվերականգնվեն փոխադարձ համաձայնության պայմաններում: |armenpress.am|

 

12։00- Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվել, 7 վարակված ապաքինվել է։ Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակման 1,171 դեպք է գրանցվել, իսկ ապաքինման՝ 947: |aliq.ge|

 

11։38- Մոսկվայում օգոստոսի 1-ից իրենց գործունեությունն են վերսկսելու կինոթատրոնները, սակայն կորոնավիրուսից պաշտպանության համար անվտանգության կանոններին խստորեն հետևելը շարունակելու է պարտադիր մնալ: Կինոդահլիճում միայն ընտանիքի անդամները կարող են իրար կողք նստել, անծանոթները պետք է իրարից հեռավորության վրա լինեն։ |tert.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․07․20