Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․08․20 (թարմացվող)
22:03 - 01 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․08․20 (թարմացվող)

18։24- Այսօր  ՇՎՏՄ-ն  իրականացրել է կասեցման գործընթացներ Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքների մի շարք տնտեսավարողների մոտ, որտեղ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նշված տնտեսավարողների գործունեությունը կասեցվել է 24 ժամով:

 

17։56- ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով Ծաղկաձորի հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում եւ խորհրդատվություն։

 

17։02- ԲԸՏՄ տեսուչները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ այսօր՝ վաղ առավոտից, դիտարկել են Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի հարակից տարածքները, որոնք մարդաշատ չեն եղել։ Տոմսարկղում անկանոն հերթեր չեն գրանցվել, ջերմաչափման, ախտահանման աշխատանքները կատարվել են սահմանված նորմերին համապատասխան։ [Հայկական միասնական տեղեկատվական շտաբ]

 

13։03-  Շիրակի մարզում հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք։ Կորոնավիրուսից առողջացել է Շիրակի մարզի 466 բնակիչ։ Մարզում արձանագրվել է մահվան 35 դեպք: [Շիրակի մարզպետարան]

 

12։49- Պարետի որոշման համաձայն՝ մարզասրահներում և լողավազաններում  յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:

 

12։48- Պարետի որոշման համաձայն՝ յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն, իսկ լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա:

 

11։32- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։50- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։49- Թարմացված  01.08.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 38841 (+291)
Առողջացածներ - 29557 (+560)
Փաստացի բուժվողներ -8307
Ընդհանուր թեստեր - 165656 (+1920)
Մահվան ելքեր - 749 (+11)
Մահվան ելքեր այլ պատճառով –228 (0) [ՀՀ ԱՆ]

 

10։26- ՀՀ պարետը ստորագրել է նոր որոշում, ըստ որի՝ յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելն այլևս պարտադիր պահանջ չէ: Նոր որոշման համաձայն՝ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ պետք է իրականացվի սեղանի մակերեսի ախտահանում։

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․08․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել