Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․07․20 (թարմացվող)
23:16 - 31 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․07․20 (թարմացվող)

20։46- Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 717-ով, գրանցվել է մահվան 7 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ՝ երկրում արձանագրվել է վարակի 206,242 դեպք, մահացել է 9,134, ապաքինվել՝ 191,800 մարդ: |aysor.am|

 

17։55- Հոնկոնգի Օրենսդիր ժողովի՝ ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի միապալատ խորհրդարանի ընտրությունները մեկ տարով հետաձգվելու են կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով: Որոշումը քննադատել են Հոնկոնգի ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք հայտարարել են, թե տեղական իշխանությունները համավարակն օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի ժողովրդին խանգարեն իր կամքն արտահայտել քվեարկության ժամանակ: |armenpress.am|

 

17։41- Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք, բուժվել է 714 մարդ, մահացել` 7-ը: Երկրում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 31 878 դեպք, վարակվածներից 25 882-ը բուժվել է, 448-ը` մահացել: |tert.am|

 

17։35-  ԱՄՆ-ի կառավարությունը 2,1 միլիարդ դոլար կտրամադրի Ֆրանսիայի Sanofi դեղագործական կորպորացիային եւ Մեծ Բրիտանիայի GSK ընկերությանը, որոնք համատեղ պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ: Այդ ընկերությունները հաջող աշխատանքի դեպքում պարտավորվում են ԱՄՆ-ին մատակարարել 100 միլիոն դոզա պատվաստանյութ: Sanofi и GSK-ն պլանավորում են պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսել այս տարվա սեպտեմբերին եւ այն վաճառքի թողարկել 2021 թվականի առաջին կիսամյակում: |armenpress.am|

 

13:17-  Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի տիկիը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ |armtimes.com|

 

13:08- Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի նոր քանակը կազմել Է 55 078, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 1 638 870-ի։ Հնդկաստանը մահերի թվով առաջ Է անցել Իտալիայից եւ այդ ցուցանիշով հինգերորդ տեղում է աշխարհում։ |armenpress.am|

 

12:04- Թուրքիայում հուլիսի 30-ին կորոնավիրուսից մահացել է 15 մարդ, հաստատվել է վարակի 967 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 982 դեպք: Երկրում մինչև օրս

 

համավարակից ապաքինվել է 213.539 մարդ, արձանագրվել է վարակման 229․891 և մահվան 5․674 դեպք։ |ermenihaber.am|

 

11:34- Հուլիսի 31-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1168 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ, ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 940 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:  |aliq.ge|

 

11:22- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 17,3 միլիոնին, համաճարակի սկզբից ի վեր մահացել ավելի քան 673 հազար մարդ, հիվանդությունից ապաքինվել է 10,1 միլիոնը: Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել կորոնավիրուսային ախտանշաններ ունեցող մարդկանց ինքնամեկուսացումը մինչև 10 օր: Ավստրալիայում ևս դեպքերի թիվն աճում է, իսկ Պարագվայում կարանտինային միջոցառումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: |azatutyun.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել