Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․07․20 (թարմացվող)
23:17 - 31 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․07․20 (թարմացվող)

22։11- ՇՎՏՄ աշխատակիցները այսօր մշտադիտարկում են իրականացրել Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Շինանյութի մի շարք խանութներում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և ջերմաչափման գրանցամատյանները: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

 

21։58- ՄԻՊ-ի և մի շարք ՀԿ-ների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով: ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։ 

 

17։46- ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները մշտադիտարկում և կրկնայցեր են անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող օղակաձև զբոսայգու բացօթյա սրճարաններում: Խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ հանրային սննդի օբյեկտում։ Տնտեսվարողների զգոնության աճի մասին է վկայում  կասեցումների քանակի կրճատումը. այսօր կասեցվել է մոտ մեկ տասնյակ կազմակերպության գործունեություն: [ՍԱՏՄ]

 

11։04- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10:50- Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1982 թեստավորում։ [ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել