Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան գործով փականագործ է դատապարտվել. նոր մանրամասներ
 |armtimes.com|
22:50 - 23 հուլիսի, 2020

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան գործով փականագործ է դատապարտվել. նոր մանրամասներ |armtimes.com|

armtimes.com: 2019 թ. նոյեմբերի 28-ին ՌԴ-ում պայթյունի հետեւանքով մահացած Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի գործով նոր զարգացումներ են եղել: ՌԴ Ստավրոպոլ երկրամասի քննչական կոմիտեից ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ նախաքննությունն ավարտվել է, ավելին՝ հարուցված քրեական գործով անգամ դատապարտյալ կա: ՌԴ քննչական կոմիտեից մասնավորապես մեզ հայտնել են, որ Ստավրոպոլ երկրամասի դատարանը այդ գործում մեղավոր է ճանաչել «Պյատիգորսկգազ» ընկերության փականագործ Կարեն Միշինին: Նա զբաղվել է Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Բորոդինսկոյե պիվո «Սյուրպրիզ» ՍՊԸ մասնավոր գարեջրագործարան գազիֆիկացմամբ, որտեղ էլ 2019 թ. նոյեմբերի 28-ին պայթյունից մահացել են Աշոտ Կարապետյանը եւ նրա մորեղբայրը՝ հիշյալ գործարանի տնօրեն Տիգրան Տարփոշյանը:

«Նախաքննության եւ դատարանի կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ Կ. Միշինը իրեն ծանոթ ոմն տղամարդու խնդրանքով իրականացրել է հիշյալ գարեջրատան գազիֆիկացումը՝ տեղյակ լինելով հանդերձ, որ այդ տարածքը գազիֆիկացնելու եւ տեխնիկական սպասարկման ենթարկելու պայմանագիր «Պյատիգորսկգազ» ընկերության հետ կնքված չէ, եւ իր գործողությունները հակասում են օրենքի պահանջին: Փականագործը աշխատանքը ավարտելուց հետո չի իրականացրել արտաքին եւ ներքին գազատարների փորձնական ճնշում եւ խախտելով անվտանգության ընդունված կանոնները, բաց է թողել գազի հոսքը դեպի շենք: Նրա անզգույշ գործողությունների արդյունքում հետագայում տեղի է ունեցել գազի հոսք գարեջրատան տարածք, ինչն էլ պատճառ է հանդիսացել պայթյունի, որի հետեւանքով մահացել են երկու մարդ»,- ասված է  ՌԴ Ստավրոպոլ երկրամասի քննչական կոմիտեի պատասխանում:

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել