Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը արագ կկարգավորվի
16:27 - 20 հուլիսի, 2020

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը արագ կկարգավորվի

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը արագ կկարգավորվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Գիտեք, որ Մոսկվայում, ու ընդհանրապես, Ռուսաստանում, մեծ թվով հայեր ու ադրբեջանցիներ են բնակվում, որոնք բոլորն էլ ՌԴ կարգապահ քաղաքացիներ են, նկատի ունեմ նրանց, ովքեր ՌԴ քաղաքացիներ են՝ բացի միգրանտներից, ու նրանք բոլորը մեր հասարակության հարգելի անդամներ են։ Ակնհայտ է, որ հայ – ադրբեջանական սահմանի հակամարտությունը չի կարող անմասն թողնել մեր այս քաղաքացիներին, ու, իհարկե, նրանք իրենց վերաբերմուքն են արտահայտում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում ուշադրություն են դարձրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած խնդիրներին, այդ թվում նաև առևտրային։

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն երկու կողմերին կոչ է արել լինել զուսպ ու անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին ու դադարեցնել բռնության որևէ դրսևորում։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Աղբյուրը՝ ria.ru


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել