Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ
12:53 - 20 հունիսի, 2020

Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ

Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Հայտնում է Արցախի ՊԲ-ն։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել