Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 14․05․20 (թարմացվող)
21:26 - 14 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 14․05․20 (թարմացվող)

19:07- ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը կորոնավիրուսով է վարակվել և արդեն ապաքինվել է ու վերադարձել աշխատանքի:  [Վլադիմիր Պուտին] [ՌԻԱ Նովոստի] |tert.am|


15։13- Իրանում կորոնավիրուսի մայիսի 14-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.808-ով
Ընդհանուր՝ 114.533
Մահացածների թիվն ավելացել է 71-ով
Ընդհանուր՝ 6.854
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.111-ով
Ընդհանուր՝ 90.539
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։44-  Ռուսաստանում անցած 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 9 հազար 974 դեպք, ըստ պաշտոնական աղբյուրների՝ մահացել է 93 մարդ, թե՛ վարակակիրների, թե՛ զոհերի մեծամասնությունը մայրաքաղաք Մոսկվայում է: Համաճարակի բռնկումից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել 252 հազար 245 մարդ, այս ցուցանիշով երկիրն աշխարհում երկրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից հետո: Մահվան ցուցանիշը կազմում է 2 հազար 305: |azatutyun.am|

 

11։07- Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն։ տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: |armenpress.am|

 

10։23- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 429 հազարը: Մահացածների թիվն անցել է 298 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 659 հազար 873 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 430 հազար 348 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 85 հազար 197 է: Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104: |armenpress.am|

 

10։20- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների.

Հաստատված դեպքեր- 652 (+5)
Առողջացածներ- 383
Մահեր- 11 |stopgov.ge|

 

10։05- Թուրքիայում մայիսի 13-ին կորոնավիրուսից մահացել է 58 մարդ։ 1 օրվա ընթացքում վարակվելու 1․639 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 58 դեպք, իսկ ապաքինվել է 2․826 մարդ։ Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 107.715 մարդ,  արձանագրվել է վարակման 143.114 դեպք և մահվան 3․952 դեպք։ |ermenihaber.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 13․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել