Մոսկվայում ոստիկանությունը ներխուժել է ցույցն ուղիղ եթերով լուսաբանող հեռուստաստուդիա |shantnews.am|
05:34 - 28 հուլիսի, 2019

Մոսկվայում ոստիկանությունը ներխուժել է ցույցն ուղիղ եթերով լուսաբանող հեռուստաստուդիա |shantnews.am|

shantnews.am: Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 638-ի։ Բողոքի ցույցի մասնակիցների թիվը շուրջ 3500-ի է հասնում: Միաժամանակ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան:

Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել