Մոսկվան մտահոգված է ռուսական սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի էքսպանսիայով. Պեսկով |news.am|
12:01 - 18 դեկտեմբերի, 2019

Մոսկվան մտահոգված է ռուսական սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի էքսպանսիայով. Պեսկով |news.am|

news.am: Մոսկվան մտահոգված է ռուսական սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի էքսպանսիայով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ինտենսիվ զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է լայնամասշտաբ զինված հակամարտությանը:

«Տվյալ դեպքում խոսքը պրոֆեսիոնալ մարդու կարծիքի մասին է, որը հիմնվում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մանեւրների վերլուծության վրա: Տվյալ դեպքում միայն պրոֆեսիոնալների կարծիքը կարող է ճիշտ լինել, եւ նախագահի վարչակազմը չի կարող ռազմական տեսանկյունից գնահատական տալ»,- ասել է Պեսկովը:

«Սակայն այն, որ մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի էքսպանսիան շարունակվում է, գաղտնիք չէ, եւ դա մտահոգիչ է»,- հավելել է նա:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել