Անգելա Մերկելը ժամանել է Մոսկվա |azatutyun.am|
14:11 - 11 հունվարի, 2020

Անգելա Մերկելը ժամանել է Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am։ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:

Մի քանի ժամ առաջ Կրեմլում մեկնարկել են Գերմանիայի կառավարության ղեկավարի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Գերմանական աղբյուրների փոխանցմամբ մոսկովյան բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Իրանի շուրջ ստեղծված կացությունն, ինչպես նաև Լիբիայում և Սիրիայում ծավալվող իրադարձությունները:

«Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք: Զբաղվում ենք ներքին խնդիրներով, տնտեսական հարցերով նաև միջազգային օրակարգի թեմաներին ենք անդրադառնում», - բանակցությունների մեկնարկին դիմելով Մերկելին հայտարարել է Ռուսաստանի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել