Իսրայելի դեմ Իրանի գործողությունը բարձրացրել է Թեհրանի դիրքերը տարածաշրջանային և համաշխարհային երկրների շարքում․Ռայիսի
 |news.am|
18:52 - 05 մայիսի, 2024

Իսրայելի դեմ Իրանի գործողությունը բարձրացրել է Թեհրանի դիրքերը տարածաշրջանային և համաշխարհային երկրների շարքում․Ռայիսի |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ անցյալ ամիս Իսրայելի դեմ իրականացված պատասխան գործողությունը բարձրացրել է Իրանի դիրքերը տարածաշրջանային և համաշխարհային տերությունների շարքում, գրում է Tasnim-ը։

Կիրակի օրը նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ Ռայիսին բարձր է գնահատել «Ճշմարիտ խոստում» գործողությունը, որն իրանցի զինվորականներն իրականացրեցին իսրայելական ռազմական թիրախների դեմ անցյալ ամիս՝ որպես «կարևոր հանգրվան Իրանի պատմության մեջ»:

Ըստ նրա, այս գործողությունը «ամրապնդեց Իրանի ուժը, հզորությունը, արժանապատվությունն ու հույսը և ապացուցեց, որ Իրանի ժողովուրդը ձգտում է ազատ ու անկախ կյանքի»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել