Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
 |armenpress.am|

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբին, որը գտնվում էր Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքում, Գազայի հատվածի Նուսեյրաթ ճամբարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարձակման արդյունքում սպանվել է մոտ 15 մարդ, որոնցից 10-ը՝ արմատական ​​շարժման պարագլխային թևի անդամներ էին։ «Հիմնվելով հետախուզության վրա՝ իսրայելական ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի հրամանատարական շտաբին։ Օդային ուժերի հարվածների արդյունքում Գազայի հատվածում սպանվել է ահաբեկչական կազմակերպությունների շուրջ 15 զինյալ, որոնցից 10-ից ավելին ՀԱՄԱՍ-ի անդամներ են եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իսրայելական բանակի մամլո ծառայությունը նշել է, որ հարվածն իրականացվել է ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառմամբ՝ քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:
21:27 - 14 մայիսի, 2024
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
 |armenpress.am|

Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են մարտական գործողությունները Գազայի բոլոր հատվածներում, այդ թվում՝ Ռաֆահում: Այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին: Նա հայտնել է, որ, մասնավորապես, հարավային հատվածում 162-րդ դիվիզիայի զորքերը շարունակում են արևելյան Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի թիրախների ոչնչացման գործողությունը։ Նրա խոսքով՝ սա նպատակաուղղված, հետախուզության կողմից ղեկավարվող գործողություն է այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ, որտեղից հրթիռակոծվել է բնակելի տարածք, ընդ որում՝ մանկական խաղահրապարակ: «Մինչ այժմ մեզ հաջողվել է տասնյակ ահաբեկիչների ոչնչացնել արևելյան Ռաֆահում, գտնել ստորգետնյա կարեւոր երթուղի և առգրավել մեծ քանակությամբ զենք։ Այսօր առավոտյան մենք համակարգել ենք արևելյան Ռաֆահի մարտական գոտուն հարակից շրջաններից ժամանակավոր տարհանումը»,- Հագարի խոսքն է մեջբերել Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը:
15:48 - 12 մայիսի, 2024
Կոչ ենք անում Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չիրականացնել. Բորել
 |azatutyun.am|

Կոչ ենք անում Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չիրականացնել. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է ապահովել Ռաֆահի բնակիչների անվտանգությունը, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը։ Ընդունելի չէ ստիպել մարդկանց տարհանվել ոչ ապահով վայրեր, նշել է Բորելը։ «Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չանցկացնել», - գրել է պաշտոնյան՝ շեշտելով, որ դա ավելի կվատթարացնի հումանիտար ճգնաժամը։ Իսրայելի բանակը կարգադրել է, որ բնակիչները տարհանվեն քաղաքի արևելյան թաղամասերից։ Երեկ հաղորդվել է, որ շուրջ 300 հազար բնակիչ արդեն գնացել է Իսրայելի առաջարկած ավելի ապահով վայր։ Երեկ առավոտյան լրագրողները ևս սկսել են դուրս գալ լրատվամիջոցների կողմից օգտագործվող ճամբարից, որը տեղակայված էր Ռաֆահի՝ Քուվեյթի օգնությամբ գործող հիվանդանոցի տարածքում։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:41 - 12 մայիսի, 2024
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նամակ է հղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի ներկայացուցչին, Իսրայելի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության անդամներին, ԵՄ-ի և Բելգիայի հիմնական հրեական կազմակերպություններին` անդրադառնալով Երուսաղեմի պատմական հայկական թաղամասին սպառնացող տագնապալի վիճակին: Ինչպես տեղեկանում ենք Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նամակի հասցեատերերին կոչ է արվում օգտագործել իրենց լծակները՝ ճնշում գործադրելու Իսրայելի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլեր ձեռնարկեն և դադարեցնեն Երուսաղեմում խիստ մտահոգիչ և կործանարար զարգացումները։ Երուսաղեմում հայկական ներկայությունը առկա է 4-րդ դարից և ունի պատմական մեծ նշանակություն։ Սակայն,այն ներկայումս վտանգված է ծայրահեղականների, վերաբնակիչների և գործարարների ագրեսիվ գործողությունների պատճառով, որոնք ուզում են յուրացնել թաղամասի մի մասը: Վերջին միջադեպը Ավստրալիայի իսրայելցի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապ ունեցող անձանց կողմից հայ համայնքի վրա իրականացված հարձակումն էր, որի հետեւանքով վիրավորվել և ձերբակալվել են հայ բնակիչներ։ Չնայած բողոքներին և պաշտպանության կոչերին՝ Իսրայելի իշխանությունները վճռական քայլեր չեն ձեռնարկել հայկական թաղամասն այս ագրեսիվ ներխուժումներից պաշտպանելու համար։ Այս զարգացումների շրջանակներում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում Իսրայելի իշխանություններին՝ պաշտպանել Երուսաղեմի ստատուս քվոն և ձեռնպահ մնալ Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ֆիզիկական, մշակութային և պատմական բնույթը փոխելուց: Զուգահեռներ անցկացնելով երկու ազգերի՝ հայերի ու հրեաների պատմության ընթացքում կրած տառապանքների միջև,  ստիպված լինելով պայքարել ռասայական ատելության դեմ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ընդգծում է, որ Իսրայելի իշխանությունները պարտավոր են կանխել և հետագայում խուսափել նման դեպքերից Երուսաղեմում։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը Եվրոպայի 14 երկրներում կոչ են անում ԵՄ շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց ազդեցությունը Երուսաղեմում հայկական թաղամասի պահպանման գործում: Անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Երուսաղեմի պատմական թաղամասերը, և Իսրայելը միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հայկական թաղամասի ներսում հետագա կործանիչ գործողություններն ու ահաբեկումները։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների և ժառանգության պաշտպանության իր գործունեությունը:
17:41 - 08 մայիսի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը
 |news.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը |news.am|

news.am: Իսրայելի ցամաքային հարձակումները Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դրանից մեկ օր առաջ ընդունել է հրադադարի առաջարկը, ցույց է տալիս, որ երկրի կառավարությունը բարեխղճորեն չի գործում:  Դրա մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնկու Քեչելին՝ հավելելով, որ Իսրայելը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը քաղաքից։ Քեչելին X-ի իր միկրոբլոգում նշել է, որ իսրայելական գործողությունը սկսվել է, որոնք ուղղված են Գազայի ավերածություններին և ջարդերին վերջ տալուն ուղղված դրական զարգացումների հետնապատկերում: Նա հավելել է, որ Ռաֆահում և սահմանային անցակետում ստատուս քվոն պետք է անհապաղ վերականգնվի: «Ռաֆահի հարձակումը կանդրադառնա ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի վրա: Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահ սահմանային անցակետի Գազայի հատվածից»,- հայտարարել է Քեչելին։      
20:18 - 07 մայիսի, 2024
Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆա նավահանգստին
 |news.am|

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆա նավահանգստին |news.am|

news.am: Իրաքի իսլամական դիմադրությունը հայտնել է, որ Իսրայելի Հայֆա նավահանգիստը խոցվել է գերճշգրիտ հրթիռներով, հայտնում է Tasnim-ը։ «Մեր կործանիչները ժամանակակից թևավոր հրթիռներ են արձակել Պաղեստինի օկուպացված տարածքների Հայֆա նավահանգստի ուղղությամբ»,- ասվում է Իրաքի իսլամական դիմադրության հայտարարության մեջ: Իսլամական դիմադրության այս գործողությունները, ասվում է հայտարարության մեջ,  Իսրայելի դեմ շարունակվող դիմադրության մաս են և Գազայի ժողովրդի հետ համերաշխության ցուցադրում՝ «պաղեստինցիների դեմ ռեպրեսիվ ռեժիմի հանցագործությունների լույսի ներքո»: Իրաքի իսլամական դիմադրությունը ուրբաթ հայտարարել էր, որ իսրայելական թիրախների «բանկ» ունի, որոնք կենթարկվեն անկանխատեսելի հարձակումների:
19:31 - 05 մայիսի, 2024
CBS News. Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շաբաթ օրը կայացած բանակցություններն ավարտվել են առանց որևէ փոփոխության |news.am|

CBS News. Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շաբաթ օրը կայացած բանակցություններն ավարտվել են առանց որևէ փոփոխության |news.am|

news.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը շաբաթ օրը ժամանել է Կահիրե՝ մասնակցելու Իսրայելի հետ հրադադարի շուրջ շարունակվող բանակցություններին: Շաբաթ օրը հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց որևէ փոփոխության, CBS News-ին է հայտնել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան աղբյուրը, որը մոտ է Կահիրեում բանակցություններին: Աղբյուրը հավելել է, որ «նոր փուլը կսկսվի» կիրակի օրը։ Իսրայելը հայտարարել է, որ պատվիրակություն չի ուղարկի բանակցություններին, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի պատասխանել Իսրայելի վերջին առաջարկին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի խորհրդականը շաբաթ օրը CBS News-ին հայտարարել էր, որ «պատերազմի ավարտը կգա Գազայում ՀԱՄԱՍ-ի ավարտից հետո»:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:13 - 05 մայիսի, 2024