Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
 |armenpress.am|

Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կտեղափոխվի նոր շենք և կվերսկսի աշխատանքը դիվանագիտական ​​առաքելության գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո: «Անցյալ տարվա հունվարին Իրանում մեր դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրանական կողմի հետ բանակցությունների հիմնական ուղղություններից էր վերջին մի քանի ամիսների ընթացքում դեսպանատան անվտանգության ապահովման հարցը: Երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան կառույցների միջև շփումների և բանակցությունների արդյունքում մեր ակնկալիքները հասցվել են մյուս կողմին: Այդ կապակցությամբ իրանական կողմը համապատասխան աշխատանք է կատարել մեր դեսպանատունը նոր վայր տեղափոխելու համար, որն ավելի անվտանգ է և համապատասխանում է դեսպանատան համար անհրաժեշտ բոլոր պահանջներին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիզադեն։   Նրա խոսքով՝ դեսպանատան նոր վայրն արդեն որոշված ​​է․ «Ներկայումս նշված վայրում և շենքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեսպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, այս աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- հավելել է նա։  2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացվել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական ​​առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, ևս երկու աշխատակից վիրավորվել էին։ Այս միջադեպից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշեցին տարհանել Թեհրանում դեսպանատան բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։  Տարհանումը տեղի է ունեցել հունվարի 29-ին։ Ներկայումս Թավրիզում գործում է միայն Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։
Այսօր 15:39
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, այսօր հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ «Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է», - Դաշնային խորհրդում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Բորտնիկովը։ Ռուս պաշտոնյան վերահաստատել է՝ ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։ Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բորտնիկովը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Մոսկվային ռուսական զորքը շփման գծից դուրս բերելու խնդրանքով, և հայկական կողմի խնդրանքով փակվելու է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Օրերս ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։
17:46 - 14 մայիսի, 2024
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
 |armenpress.am|

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի և Իրանի` Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման շուրջ համաձայնագիրը կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մեզ հայտնի են այն տեղեկությունները, որ Հնդկաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Չաբահար նավահանգստի վերաբերյալ: Հնդկաստանի կառավարությունն ինքը կարող է խոսել Չաբահար նավահանգստի հետ կապված իր արտաքին քաղաքականության նպատակների, ինչպես նաև Իրանի հետ իր երկկողմ հարաբերությունների մասին։ Ես պարզապես կասեմ, որ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները մնում են ուժի մեջ, և մենք կշարունակենք գործի դնել դրանք», - ասել է պաշտոնյան: Նա հավելել է, որ ցանկացած մեկը, որը դիտարկում է Իրանի հետ գործարքներ կնքելու հնարավորությունը, «պետք է գիտակցի այն հնարավոր ռիսկը, որին նա ենթարկվում է, ինչպես նաև պատժամիջոցների հնարավոր ռիսկը»: Հարցին՝ արդյոք Հնդկաստանը կարող էր ազատված լինել ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից՝ կապված այս գործարքի հետ, Պատելը բացասական պատասխան է տվել։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հնդկաստանը համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ։ Համաձայնագիրը կգործի 10 տարի և ավտոմատ կերպով կերկարացվի։ Ենթադրվում է, որ այս նավահանգիստը, որը Հնդկաստանի հանգուցային կապող օղակն է Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և եվրասիական տարածաշրջանի հետ, կարող է մրցակցության մեջ մտնել Պակիստանի Գվադար նավահանգստի, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ: Ապագայում պլանավորվում է Չաբահարը կապել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը Հնդկաստանն Իրանի միջոցով կմիացնի Ռուսաստանին։ Այս առևտրային ուղիով նախատեսված է Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածքներով բեռներ փոխադրել Արևմտյան և Հյուսիսային Եվրոպա՝ բեռների առաքման ժամկետները կրճատելով երկու կամ երեք անգամ։
17:31 - 14 մայիսի, 2024
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Կարեն Բադալյանը‚ հիմնադրամի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են հիմնադրամից: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ Նշենք, որ Մեղրիի սահմանային անցակետի տարածքում ԻԻՀ-ի և ՀՀ-ի միջև առաջին կամրջային անցումն Արաքս գետի վրայով շահագործման է հանձնվել 1996 թ.։ Գործող կամրջի երկարությունը 192 մ է։ Նախքան կամրջի շահագործումը երկու երկրների միջև բեռների և ուղևորների փոխադրումն իրականացվել է լողացող կամրջի միջոցով։ Իրանի մասնագետների կողմից Մեղրիի սահմանային անցակետում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների վերաբերյալ իրականացված վերջին հետազոտության համաձայն՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն աճել է։ Հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն։ Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։
10:38 - 14 մայիսի, 2024
Իրանը և Հնդկաստան Չաբահարի նավահանգստի վերազինման երկարաժամկետ պայմանագիր են կնքել. Բազրփաշ
 |1lurer.am|

Իրանը և Հնդկաստան Չաբահարի նավահանգստի վերազինման երկարաժամկետ պայմանագիր են կնքել. Բազրփաշ |1lurer.am|

1lurer.am: Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, գրում է IRNA գործակալությունը: «Համաձայնագիրը երկու երկրի առևտրի զարգացման նոր սկիզբ կլինի: Չաբահարի նավահանգստով Հնդկաստանն Իրանի ճանապարհային ու երկաթուղային ցանցով հասանելիություն է ունենում Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Ադրբեջան և նույնիսկ Ռուսաստան: Սա Հնդկաստանի համար այս նախագծի առավելություններից մեկն է»,- հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը: Նա ընդգծել է, որ նախարարության օրակարգում են Հյուսիս-հարավ միջանցքի ու տարանցիկ այլ նախագծերի զարգացումը: Նախարարը հայտնել է, որ նախատեսված է նաև ստեղծել նավագնացային իրանա-հնդկական համատեղ կազմակերպություն:
18:08 - 13 մայիսի, 2024
Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը. Իրանի դեսպան

Կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը. Իրանի դեսպան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները: Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը՝ դեսպան Սոբհանին նշել է, որ կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների, ուստի կարևոր է այդ ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը:  Դեսպան Սոբհանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս են հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև իրավապահ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
19:09 - 30 ապրիլի, 2024
Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ, հայտնում են Քննչական կոմիտեից։Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական: Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա,պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:2024թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
16:40 - 28 ապրիլի, 2024
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում հյուպատոսություն կբացի
 |civilnet.am|

Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում հյուպատոսություն կբացի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը Իրանում հյուպատոսություն կբացի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Հյուպատոսությունը գործելու է Թավրիզ քաղաքում՝ փոխադարձության շրջանակում՝ հաշվի առնելով, որ Իրանը 2022-ի հոկտեմբերին հյուպատոսություն է բացել Կապանում։ «Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։
11:40 - 25 ապրիլի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ մեթոդներով լուծելու համար․ Իրանի ԱԳՆ
 |armenpress.am|

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ մեթոդներով լուծելու համար․ Իրանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությանը։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը հարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների  նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:  «Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին:
12:12 - 23 ապրիլի, 2024
Իրանի գերագույն առաջնորդը երախտագիտություն է հայտնել երկրի զինված ուժերին |azatutyun.am|

Իրանի գերագույն առաջնորդը երախտագիտություն է հայտնել երկրի զինված ուժերին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հրապարակավ երախտագիտություն է հայտնել զինված ուժերին: Խամենեիի մեկնաբանությունները հետևել են երկու օր առաջ ենթադրաբար Իսրայելի կողմից իրանական Սպահան քաղաքի վրա օդային հարձակմանը: «Առաջնային հարցն այն չէ, թե քանի հրթիռ արձակվեց և դրանցից քանիսը խոցեցին իրենց թիրախները, կարևորն իրականում այն է, որ Իրանն այդ գործողության ընթացքում ցույց տվեց իր կամքի ուժը», - տեղական պաշտոնական լրատվամիջոցների վկայությամբ՝ ասել է Խամենեին: Գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին կոչ է արել «անդադար հետամուտ լինել ռազմական արդիականացմանը և սովորել թշնամու մարտավարությունը»: Ապրիլի 19-ին լրացավ Ալի Խամենեիի ծննդյան 85-ամյակը: Այդ օրը ելույթ ունենալով մզկիթում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին չի հիշատակել Սպահանի վրա հարձակումը:
20:02 - 21 ապրիլի, 2024