Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։
Հիշեցնենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել էր 2021թվականին։ Այստեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը:
Թուրքական կողմից հայտնել էին, որ կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
comment.count (0)