Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, այսօր հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ «Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է», - Դաշնային խորհրդում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Բորտնիկովը։ Ռուս պաշտոնյան վերահաստատել է՝ ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։ Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բորտնիկովը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Մոսկվային ռուսական զորքը շփման գծից դուրս բերելու խնդրանքով, և հայկական կողմի խնդրանքով փակվելու է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Օրերս ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։
17:46 - 14 մայիսի, 2024
Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից |shantnews.am|

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից |shantnews.am|

shantnews.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է բյուզանդական տաճարը՝ Խորայի վանքը, մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշումից (Կարիե, Ստամբուլում), որը, նրա կարծիքով, հակասում է փոխըմբռնումն ամրապնդելու համատեղ ջանքերին։ Միցոտակիսը մայիսի 13-ին կայցելի Անկարա՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած այցի։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ պատմական բյուզանդական տաճարն ու վանքը մզկիթի վերածելը վիրավորանք է, և նա այդ հարցը կբարձրացնի երկուշաբթի օրը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։ «Ես շատ հիասթափված եմ բյուզանդական վանքը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների վերջին որոշումից և Սուրբ Սոֆիայի վերաբերյալ նախորդ որոշումից (Ստամբուլի աշխարհահռչակ մզկիթը, մինչև Բյուզանդական կայսրության անկումը, քրիստոնյաների ամենամեծ տաճարն էր-խմբ): Այս որոշումները հակասում են փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»,- ասել է Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում։ Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։
13:55 - 12 մայիսի, 2024
Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը
 |shantnews.am|

Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ և նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը՝ կողմերի զբաղվածության պատճառով։  Ասել է Էրդողանը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Մեր այցը ԱՄՆ հետաձգվել է երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիության պատճառով։ Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի ինտենսիվ է շարունակվում: Արտասահմանում նման այցեր տեղի են ունենում երկու կողմերի համար հարմար ժամանակահատվածում»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը գրավոր պատասխանել է Katemirini թերթի հարցերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա այցի նախօրեին։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ-ն, Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ նախատեսված էր մայիսի 9-ին, սակայն այն հետաձգվեց ավելի ուշ՝ «երկու կողմերի համար հարմար ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով»։
13:01 - 12 մայիսի, 2024
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
 |shantnews.am|

Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները |shantnews.am|

shantnews.am: Թուրքիան և Հունաստանը պետք է երկկողմ ձևաչափով լուծեն առկա խնդիրները՝ առանց երրորդ երկրների վերահսկողության և միջամտության, և մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա կարևոր է այս տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «2020 թվականից ի վեր մենք ապրել ենք տարբեր ճգնաժամեր՝ համաճարակ, տնտեսական, պարենային, լոգիստիկ, էներգակիրների մատակարարման ճգնաժամեր, աղետներ, ինչպես նաև այն հարձակումները, որոնք Իսրայելը անխոհեմ կերպով շարունակում է Գազայի հատվածում։ Համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը չափազանց փխրուն են, և մենք չենք ապրում միջազգային համակարգում, որն ընդունակ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանային խաղացողները պետք է լուծեն իրենց խնդիրները փոխադարձության և ազգային շահերի հիման վրա՝ առանց երրորդ երկրների առաջնորդության, խնամակալության կամ ճնշման։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի և Հունաստանի միջև համագործակցության նախաձեռնությունները շատ ավելի նշանակալից և արժեքավոր են այսօր»,- ասել է Ալթունը՝ ելույթ ունենալով Ստամբուլում թուրք-հունական ԶԼՄ-ների ակադեմիայի ֆորումում: Նա հիշեցրել է, որ 2021 թվականից Անկարան և Աթենքը իրականացնում են «դրական օրակարգային նախաձեռնություն», որն ուղղված է հարաբերությունների կարգավորմանն ու ամրապնդմանը։  
19:06 - 11 մայիսի, 2024
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
 |armenpress.am|

Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը եղել է  մայիսի 8-ին կայացացած Թուրքիա-Ադրբեջան  միջկառավարական  համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցությունը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրային համագործակցությանը, ներդրումների, մաքսային և կրթական ոլորտներին առնչվող հարցեր: Նիստի արդյունքում՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և Ալի Ասադովի կողմից արձանագրություն է ստորագրվել: Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր նամակը։
19:55 - 08 մայիսի, 2024
ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին
 |factor.am|

ԵԽ-ն Թուրքիային կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին |factor.am|

factor.am: Եվրոպայի խորհուրդը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել անցած շաբաթ կալանավորված լրագրողներին և չեղարկել լրատվամիջոցների այլ աշխատակիցների նկատմամբ կիրառված դատական ​​վերահսկողության միջոցները, գրում է Stockholm center for freedom-ը։ ԵԽ Լրագրողների անվտանգության պլատֆորմը պաշտոնական պատասխան է խնդրել Թուրքիայի կառավարությունից մինչև հուլիսի 30-ը։ Այս կոչը հնչում է ապրիլին երեք լրագրողների կալանավորումից հետո, որոնք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ»։ Թուրքական ոստիկանությունն ապրիլի 23-ին մի շարք համակարգված ռեյդեր էր իրականացրել Ստամբուլում, Անկարայում և հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում, ինչի արդյունքում 9 քուրդ լրագրող է ձերբակալվել։  Լրագրողները ոստիկանությունում պահվել են մինչև ապրիլի 26-ը, երբ վերջապես կարողացել են ցուցմունք տալ։ Ցուցմունքներից հետո Mezopotamya-ի քուրդ լրագրողներ Մեհմեդ Ասլանը և Էսրա Սոլին Դալը, ինչպես նաև մեկ այլ լրագրող՝ Էրդողան Ալայումաթը կալանավորվել են։ Մնացած վեց լրագրողները, որոնք աշխատում են տարբեր քրդական լրատվամիջոցներում, ազատ են արձակվել դատական ​​հսկողության ներքո, ինչը նշանակում է, որ նրանք պետք է պարբերաբար ստուգվեն ոստիկանական բաժանմունքում և նույնպես ենթակա են ճանապարհորդության արգելքի: Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) նույնպես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ձերբակալությունները և կոչ անելով դադարեցնել քուրդ լրագրողների նկատմամբ պարբերական ոտնձգությունները։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:29 - 08 մայիսի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը
 |news.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռաֆահ Իսրայելի ցամաքային ներխուժմանը |news.am|

news.am: Իսրայելի ցամաքային հարձակումները Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դրանից մեկ օր առաջ ընդունել է հրադադարի առաջարկը, ցույց է տալիս, որ երկրի կառավարությունը բարեխղճորեն չի գործում:  Դրա մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնկու Քեչելին՝ հավելելով, որ Իսրայելը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը քաղաքից։ Քեչելին X-ի իր միկրոբլոգում նշել է, որ իսրայելական գործողությունը սկսվել է, որոնք ուղղված են Գազայի ավերածություններին և ջարդերին վերջ տալուն ուղղված դրական զարգացումների հետնապատկերում: Նա հավելել է, որ Ռաֆահում և սահմանային անցակետում ստատուս քվոն պետք է անհապաղ վերականգնվի: «Ռաֆահի հարձակումը կանդրադառնա ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի վրա: Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահ սահմանային անցակետի Գազայի հատվածից»,- հայտարարել է Քեչելին։      
20:18 - 07 մայիսի, 2024
Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը
 |1lurer.am|

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ: Թուրքական լրատվամիջոցներ տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը: Լրագրողների հետ զրույցում Օքթայը նշել է, որ ԱՄՆ կենգրեսականների հետ հանդիպումներում քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Կիպրոսի հարցը: Թուրք պաշտոնյան նշել է՝ եթե ԱՄՆ-ը դադարեցնի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, կարող է նոր էջ բացվել երկկողմ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ Անկարան ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն նաև Գազայի իրավիճակի հարցում:
12:35 - 04 մայիսի, 2024