Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն |tert.am|

Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն |tert.am|

tert.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից Tert.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 22-ից հացադուլ իրականացնող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հյուպատոսական պաշտպանության ենթակա չէ։ «Պարոն Լեո Նիկոլյանը հայտարարում է, որ իր մուտքը ՀՀ տարածք արգելվել է։ Վերջինս կալանավորված չէ և կարող է ազատ վերադառնալ Ֆրանսիա։ Հետևաբար, նա ենթակա չէ հյուպատոսական պաշտպանության, որը տրամադրվում է արտերկրում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիներին: Երևանի օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն նա»,- փոխանցեցին դեսպանատնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
15:46 - 16 մայիսի, 2024
Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների համար
 |tert.am|

Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Ժերալդ Դարմանինը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է Le Figaro թերթը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Չինաստանը կապ ունեն Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող անկարգությունների հետ, նախարարն ասել է, որ «Ադրբեջանի պարագայում դա երևակայություն չէ, այլ իրականություն», ինչպես նաև ափսոսանք է հայտնել, որ Կալեդոնիայի անկախության որոշ կողմնակիցներ. գործարք է կնքել Ադրբեջանի հետ: «Սակայն այսօր, չնայած ներքին գործերին միջամտելու փորձերի առկայությանը, ոչ մի երկիր Նոր Կալեդոնիայում բռնություն տարածելու կարողություն չունի։ Ֆրանսիան ինքնիշխան է իր տարածքում »,- նշել է Դարմանինը։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է Դարմանենի հայտարարություններին. Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ՆԳ նախարարին խորհուրդ է տվել «Նոր Կալեդոնիայում անկախության ցույցերին աջակցելու համար Ադրբեջանին մեղադրելու փոխարեն կենտրոնանալ օտար շրջաններում իր երկրի ձախողված քաղաքականության վրա»:Ինչպես հիշեցնում է թերթը, Ֆրանսիայի կառավարությունը Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել, զորքեր է մտցրել և արգելել է TikTok սոցիալական ցանցը, որը լայնորեն օգտագործվում է անկարգություններ հրահրողների կողմից։ Արգելքը հիմնավորված է նաև օտարերկրյա երկրների կողմից ապատեղեկատվության տարածման մտավախություններով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները նշում են Ադրբեջանը, որի հետ Փարիզը մի քանի ամիս լարված հարաբերություններ ունի։Նոր Կալեդոնիայում խռովարարները բողոքում են Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծի դեմ, որն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան տասը տարի բնակվող անձանց։ Տեղաբնիկները դրան դեմ են:Հայտնի է, որ ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն այնուհետեւ քննադատել է Բաքվին։
14:42 - 16 մայիսի, 2024
Ֆրանսիան զորքեր կմտցնի Նոր Կալեդոնիա
 |news.am|

Ֆրանսիան զորքեր կմտցնի Նոր Կալեդոնիա |news.am|

news.am: Ֆրանսիայի իշխանությունները զորքեր կմտցնեն Նոր Կալեդոնիա (Ֆրանսիայի անդրծովյան տարածք) շարունակվող անկարգությունների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Գաբրիել Ատալը ՆԳՆ-ին կից ճգնաժամային շտաբի նիստում։ «Զինված ուժերի զինծառայողները գործի կդրվեն Նոր Կալեդոնիայի նավահանգիստների եւ օդանավակայանների անվտանգության ապահովման համար»,- կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է BFMTV հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ իշխանությունները կարգադրել են դադարեցնել TikTok սոցցանցի աշխատանքը Նոր Կալեդոնիայում։ Մայիսի 13-ին Նոր Կալեդոնիայի մայրաքաղաքում՝ Նումեա քաղաքում, ցույցը տեղական ընտրություններում ընտրական կորպուսի ընդլայնման մասին ֆրանսիական օրինագծի դեմ վերաճել է անկարգությունների։ Կազմակերպիչները թալանել եւ հրկիզել են խանութներ, դեղատներ եւ ավտոլցակայաններ։  Մասնակիցների մեջ շատ էին անչափահասները։ Բռնության բռնկման պատճառով Նումեայում ժամանակավորապես փակվել են ուսումնական հաստատությունները, մտցվել է պարետային ժամ (18.00-06.00), արգելվել են ցանկացած հավաքներ, զենքի կրումը եւ ալկոհոլի վաճառքը։ Մայիսի 15-ին Ելիսեյան պալատը տեղեկացրել է Նոր Կալեդոնիայում 12 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։ Բացի այդ, իշխանությունները մտադիր են հավելյալ 500 ոստիկան եւ ժանդարմ ուղարկել տեղերում արդեն գործող 1,8 հազար ուժերին օգնելու համար։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է Նոր Կալեդոնիայում «հարյուրավոր» տուժածների մասին, որոնց մեջ մոտ 100 իրավապահ կա։
13:10 - 16 մայիսի, 2024
Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա |azatutyun.am|

Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։ Որպես այս գործընթացի հիմք Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։ Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա, ինչպես նաև շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ «Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։
09:25 - 13 մայիսի, 2024
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։ Սա պաշտոնական Փարիզի առաջին արձագանքն է Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանը։ «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից», - նշեց Օլիվյե Դեկոտինյին։ Ֆրանսիայի դեսպանի հետ հարցազրույցը՝ ստորև. «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել և պետք է դուրս գա այդ տարածքներից» «Ազատություն». - Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։ Օլիվյե Դեկոտինյի․ - Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի: «Ազատություն»․ - Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։ Օլիվյե Դեկոտինյի․ - Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Ազատություն»․ - Ասացիք՝ Տավուշը լավ մեկնարկային կետ է, լա՞վ, թե՞ կետ, որն այդ պահին միակ հնարավորն էր։ Օլիվյե Դեկոտինյի․ - Այն սկսվել է, և մենք պետք է դրական տրամադրված լինենք։ «Ազատություն»․ - Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանության դիրքորոշումն այս հարցում, վերջերս հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել արևմտյան երկրների դեսպանների հետ։ Հանդիպե՞լ եք նրանց, և ո՞րն է եղել Ձեր ուղերձը։ Օլիվյե Դեկոտինյի․ - Ես հանդիպում եմ նրանց։ Բայց կոնկրետ այդ թեմայով չեմ հանդիպել։ Առաջարկներ ստացել եմ և, իհարկե, կհանդիպեմ։ Ի դեմս Հայաստանի՝ ունենք բարեկամ երկիր, և Ֆրանսիայի դեսպանատունը բաց է բոլոր հայաստանյան քաղաքական ուժերի համար։ «Ազատություն»․ - Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման, որի հետևանքով Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին։ Սակայն, անցած շաբաթ ադրբեջանական որոշ, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դեսպանը վերադարձել է։ Կարո՞ղ եք դա հաստատել: Օլիվյե Դեկոտինյի․ - Ես Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը չեմ։ «Ազատություն»․ - Բայց դուք տեղյակ եք չէ՞ Ձեր գործընկերոջից։ Օլիվյե Դեկոտինյի․ - Ես պատասխանատու չեմ այդ երկրի հետ հարաբերությունների համար։ Մենք մի շարք խնդիրներ ունեինք և դեռևս ունենք Ադրբեջանի հետ, որոնց մասին հստակ հայտարարել է մեր ներքին գործերի նախարարը մի քանի օր առաջ՝ դա Ադրբեջանի միջամտության մասին էր մեր ներքին քաղաքականությանը, հատկապես Նոր Կալեդոնիայի տարածաշրջանում: Ներքին գործերի նախարարի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ։ «Ազատություն»․ - Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ: Օլիվյե Դեկոտինյի․ - Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ։ «Ազատություն»․ - Տպավորություն է, որ Ալիևը փորձում է չվերահսկվող գերիշխանություն ունենալ այս տարածաշրջանում։ Դա ընդունելի՞ է Ֆրանսիայի համար: Օլիվյե Դեկոտինյի․ - Մեզ համար ընդունելի է այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ։ Մենք Հայաստանի հետ նախաձեռնել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն, որը նորություն է մեր հարաբերություններում, ու որը մեծ թափ է հավաքում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև եղել են մի շարք պայմանավորվածություններ՝ երեք ուղղություններով։ Նախ՝ Հայաստանին պաշտպանական զինատեսակներ տրամադրել՝ իր բնակչությանը, իր տարածքը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի զինված ուժերի ուսուցում Հայաստանում կամ Ֆրանսիայում, ինչպես նաև խորհրդատվություն Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ «Ազատություն»․ - Ձեր պաշտպանության նախարարը երկու ամիս առաջ այստեղ էր մի պատվիրակության հետ, որի կազմում էին նաև ֆրանսիացի շատ հայտնի զինագործներ։ Կարո՞ղ եք թարմ տեղեկություն տրամադրել՝ կա՞ն նոր պայմանավորվածություններ այս այցի արդյունքում: Ու եթե այո, ապա ո՞րն է մատակարարման ժամկետը: Օլիվյե Դեկոտինյի․ - Ինչպես անցած հոկտեմբերին, այնպես էլ պաշտպանության նախարարի այցի ընթացքում հայտարարվել է մի շարք պայմանավորվածությունների մասին։ Ու մենք ականջալուր ենք մեր հայ ընկերների կարիքներին։ «Ազատություն»․ - Իսկ որո՞նք են այդ կարիքները: Օլիվյե Դեկոտինյի․ - Պաշտպանական զենքեր՝ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար։ «Ազատություն»․ - Ընդամենը մեկ ամիս առաջ ձեր նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողքին կանգնած, բացահայտ ասաց, որ Ադրբեջանը դուրս է գալիս վերահսկողությունից և մարտահրավեր նետում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Եթե դա տեղի ունենա, ինչին ականատես ենք եղել վերջին տարիների ագրեսիաների ժամանակ, ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է Երևանը Ֆրանսիայից ակնկալել։ Օլիվյե Դեկոտինյի․ - Դե, մենք չենք սպասում, որ ագրեսիա տեղի ունենա: Այդ իսկ պատճառով մենք զարգացնում ենք մեր համագործակցությունը: «Ազատություն»․ - Ի՞նչ է նախատեսում այդ համագործակցությունը՝ պաշտպանական զենքի մատակարարումներ, էլ՞.... Օլիվյե Դեկոտինյի․ - Մատակարարումներ, ուսուցում և խորհրդատվություն: Մենք մեր պատմության մեջ՝ 1940 թվականին, սարսափելի պարտություն ենք կրել նացիստական Գերմանիայից։ Այդ ժամանակ մենք համոզված էինք, որ մեր բանակը ամենաուժեղն է աշխարհում, քանի որ հաղթել էինք Առաջին համաշխարհային պատերազմում, բայց այդ բանակը մի քանի շաբաթվա ընթացքում պարտություն կրեց։ Եվ մենք դրանից դասեր քաղեցինք: Ֆրանսիացի հայտնի մի պատմաբան, որ այդ ժամանակ, ի դեպ, որպես սպա ծառայել էր բանակում, մի գիրք գրեց, որը կոչվում է «Տարօրինակ պարտություն», որով ախտորոշեց պարտությունը։ Շատ հետաքրքիր է, որ նա հետևյալ եզրակացությանն էր հանգել՝ բոլոր խոշոր ռազմական պարտությունները նախ և առաջ ինտելեկտուալ պարտություններ են: Եվ դա է պատճառը, որ թեև մեծ ուշադրություն է դարձվում զենքին, սարքավորումներին, որոնք կարևոր են, բայց դոկտրինան նույնպես առանցքային է: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:01 - 09 մայիսի, 2024
Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել միասին պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
 |tert.am|

Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել միասին պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար |tert.am|

tert.am: Պեկինը և Եվրամիությունը պետք է համատեղ պայմաններ ստեղծեն Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Փարիզում կայացած հանդիպմանը։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ նախագահ Սին նշել է, որ Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն ցանկանում են շուտափույթ հրադադարի և խաղաղության վերականգնում Եվրոպայում, ինչպես նաև աջակցում են ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։Չինաստանի ղեկավարը կոչ է արել հակազդել ռազմական գործողությունների սրմանը, ապահովել միջազգային էներգետիկ և պարենային անվտանգությունը, պահպանել արտադրական շղթաների ու մատակարարումների կայունությունը։Նախօրեին Le Figaro-ի համար նախատեսված սյունակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը նշել էր, որ Պեկինը ուկրաինական հակամարտության ակունքներում չէ և ներգրավված չէ դրանում։ Նա հավելել է, որ երկիրը միշտ կառուցողական դեր է խաղացել խաղաղ կարգավորման առումով։
09:48 - 07 մայիսի, 2024
Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել

 |factor.am|

Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել |factor.am|

factor.am: Փարիզում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ գագաթնաժողովի բացմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Պեկինի հետ համակարգումը խոշոր ճգնաժամերի հարցով, այդ թվում՝ Ուկրաինայի, «բացարձակ վճռորոշ է», գրում է France 24-ը։ «Մեր մայրցամաքի ապագան շատ հստակորեն կախված կլինի Չինաստանի հետ հարաբերությունները հավասարակշռված կերպով զարգացնելու մեր կարողությունից»,- ասել է Մակրոնը։ Ավելի վաղ Le Figaro-ի համար գրված հոդվածում Սին նշել էր, որ ցանկանում է աշխատել միջազգային հանրության հետ՝ հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, որը ծագել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, միաժամանակ, ընդգծելով, որ Չինաստանը «ո՛չ կողմ է, ո՛չ էլ մասնակից»: Ֆոն դեր Լեյենն իր հերթին հայտարարել էր, որ կպնդի համաշխարհային առևտրում Չինաստանի հետ «արդար» մրցակցության հետ կապված՝ հավելելով, որ Սի Ցզինպինի հետ նախորդ բանակցություններում նա «հասկացրել է, որ շուկա մուտքի ներկայիս անհավասարակշռությունը կայուն չէ և պետք է լուծվի»: «Մենք շատ հստակ ենք Չինաստանի հետ մեր հարաբերություններում, որոնք ամենաբարդ, բայց նաև ամենակարևորներից են»,- ասել էր նա։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Մակրոնի համար հանդիպմանն առանցքային առաջնահերթություններից է լինելու Սիին նախազգուշացնելը Ռուսաստանին աջակցելու վտանգների մասին, քանի որ արևմտյան պաշտոնյաներն անհանգստանում են, որ Մոսկվան արդեն զենքի արտադրության մեջ չինական հաստոցներ է օգտագործում։  
17:00 - 06 մայիսի, 2024
Սի Ծինփինը հույս ունի, որ իր այցը Ֆրանսիա կամրապնդի երկրների փոխադարձ վստահությունը |arm.sputniknews.ru|

Սի Ծինփինը հույս ունի, որ իր այցը Ֆրանսիա կամրապնդի երկրների փոխադարձ վստահությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ իր պետական այցը Ֆրանսիա թույլ կտա ամրապնդել երկու երկրների փոխադարձ քաղաքական վստահությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Չինաստանի նախագահը տիկնոջ՝ Պեն Լիյուանի հետ երեկ ժամանել է Փարիզ՝ սկսելով պետական այցը Ֆրանսիա, որը վերջին հինգ տարվա ընթացքում Չինաստանի ղեկավարի առաջին այցն է դարձել եվրոպական այդ երկիր: «Հուսով եմ, որ այս այցի շնորհիվ մենք կամրապնդենք երկու երկրների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ քաղաքական վստահությունը, կհասնենք ռազմավարական կոնսենսուսի, կխորացնենք փոխանակումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև կօգտագործենք պատմության ջահը առաջ առաջընթացի ճանապարհը լուսավորելու համար»,-ասված Է Սի Ծինփինի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Սի Ծինփինը նաև հիշեցրել է, որ սա արդեն իր երրորդ պետական այցն է Ֆրանսիա, նախորդները եղել են 2014 և 2019 թվականներին՝ ՉԺՀ-ի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակը և 55-ամյակը նշելու առիթներով: «Վաթսուն տարի առաջ Չինաստանն ու Ֆրանսիան հաղթահարեցին «սառը պատերազմի» արգելքները և դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Վերջին 60 տարիների ընթացքում չին-ֆրանսիական հարաբերությունները մշտապես գտնվել են արևմտյան երկրների հետ Չինաստանի հարաբերությունների առաջին շարքում՝ միջազգային հանրությանը տարբեր սոցիալական համակարգեր ունեցող պետությունների միջև խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության օրինակ ցույց տալով»,-նշել Է Սի Ծինփինը։ Իր եվրոպական շրջագայության շրջանակներում, որը կտևի մայիսի 5-10-ը, Սի Ծինփինը Ֆրանսիայից բացի կայցելի նաև Սերբիա և Հունգարիա:
09:40 - 06 մայիսի, 2024